ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարում՝ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ԱԳՆ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ԱԳՆ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։