![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ն 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա․ Հալեպ է ժամանել Թեդրոս Գեբրեյեսուսը
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103962.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Առաջիկա օրերին երկրում վայրէջք կկատարի 30 տոննա բեռով երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին Հալեպի օդանավակայանում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը կարևորել է ԱՀԿ գլխավոր տնօրենի այցը՝ «երկրաշարժի վնասի չափերը, ինչպես նաև բուսարքավորումների ու դեղամիջոցների պակասը գնահատելու» տեսանկյունից։
Սիրիական SANA լրատվական գործակալության տվյալներով՝ Գեբրեյեսուսը հանդիպելու է Հալեպի նահանգապետի հետ, այցելելու է հիվանդանոցներ ու տուժածների ժամանակավոր կացարաններ։