Բաժիններ՝

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից հետո ՄԱԿ-ը պարենային օգնություն է ցույց տվել 115 հազար մարդու

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը չորս օրվա ընթացքում հրատապ պարենային օգնություն է ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած 115 հազար մարդու:

«ՊՀԾ-ն հրատապ պարենային օգնություն է տրամադրել Սիրիայում և Թուրքիայում 115 հազար մարդու՝ տարածաշրջանում ավերիչ երկրաշարժերից հետո առաջին չորս օրվա ընթացքում»,-այս մասին ասվում է կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ:

Պարենի համաշխարհային ծրագիրը մեծացնում է աջակցության ծավալները՝ 900 հազար մարդու օգնելու նպատակով:

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվածծ է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս