Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է անփոփոխ առաջնահերթություն մնալ ԱՄՆ համար
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է առաջնահերթություն լինել ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև հենց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն են այս հարցի շուրջ նրա ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
«Սա այն է, ինչի շուրջ մենք շարունակելու ենք կենտրոնացած լինել։ Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամ լինել՝ բոլոր տարբերակներով ներգրավվելով՝ առաջ մղել խաղաղությունը՝ լինի դա երկկողմ ձևաչափով, թե ԵՄ մեխանիզմների կամ ԵԱՀԿ միջոցով։ Ինչպես ասացի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է մեզ համար անփոփոխ առաջնահերթություն մնալ»,- հայտնել է Վեդանթ Պատելը։