«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը անդամակցում է Alzheimer’s Disease International միջազգային կառույցին

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը (Alzheimer’s Care Armenia-ն) հունվարից պաշտոնապես անդամակցում է Alzheimer’s Disease International միջազգային կառույցին: Այս մասին տեղեկացրին «Ալցհայմերի խնամք Հայաստան» (ACA) կազմակերպությունից։

«Մեր առաքելությունն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը Ալցհայմերի հիվանդության մասին և լուծումներ առաջարկել Հայաստանում այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խնամքի և բուժման համար, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել նրանց հարազատների համար: Այս նպատակներին հասնելու ուղիներից մեկը հիշողության կորուստ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար կայուն ծրագրերի և ծառայությունների ստեղծումն է: 2022 թվականի հունիսի մեկից մեկնարկել է Առողջ ուղեղի հայկական ծրագիրը, որ ներառում է հիշողության բազմապրոֆիլ հետազոտություն 40 և ավելի տարեկան անձանց համար, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ բժշկական հաստատությունների անձնակազմերի՝ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար:

Ծրագիրը համագործակցում է Հայկական ակնաբուժական նախագծի (Armenian EyeCare Project) հետ՝ ապահովելու հետազոտության իրականացումն ամբողջ Հայաստանի տարածքում։ Մեր բազմապրոֆիլ թիմն արդեն հետազոտություններ է անցկացրել ավելի քան 100 պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և բժշկական կենտրոններում՝ 2022 թվականի հունիսից ի վեր թեստավորելով ավելի քան 3000 քաղաքացու և վերապատրաստելով առաջնային օղակի ավելի քան 500 բժշկի և բուժքույրի։

Առողջ ուղեղի հայկական ծրագրին աջակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության, ինչպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի առաքելությունն է բարձրացնել իրազեկվածությունը Ալցհայմերի հիվանդության մասին և լուծումներ առաջարկել Հայաստանում այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խնամքի և բուժման համար։ Մեր տեսլականն է Հայաստանում հույս ներշնչել, փոխել կյանքը և բարելավել կյանքի որակը Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համա: Մենք ստեղծում ենք տարբեր ծրագրեր և մատուցում ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերում ծերունական թուլամտություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար: Մենք աշխատում ենք Հայաստանի տարեցների խնամքի հաստատությունների հետ, ինչպես նաև մշակում ենք նոր ծրագրեր, որոնք բարձրացնում են դեմենցիա ունեցող մարդկանց խնամքի որակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728