Վահան Քերոբյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը կհատի 1 միլիարդ դոլարի շեմը
Վերջին երկու տարում Հայաստանը Իրանի հետ առևտրային հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ի՞նչ ներուժ է տեսնում։
«2020 թվականին մեր առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, 2021 թվականին՝ 500 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին՝ 700 միլիոն դոլարից ավել։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում Իրանի հետ փոխադարձ առևտրում կհատենք 1 միլիարդի սահմանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։