![](/banners/BeFunky-design.jpg)
Հալեպում հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-330.jpg)
Ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Սիրիային օգնելու նպատակով Հալեպ ուղևորված հայ փրկարարների խումբը տեղում շարունակում է որոնողական աշխատանքները։ Այս մասին գրառում է կատարել Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հյուպատոսարանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։