![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում կտրոնով կվաճառվի նաև միրգը, բանջարեղենը և ձուն
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103914.jpg)
Արցախում պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին փետրվարի 21-ից կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախում տեղեկատվական շտաբը։
«Առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»,- հայտնում է աղբյուրը: