
ԱՄՆ բռնցքամարտի թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան իր տղամարդկանց և կանանց թիմերին չի ուղարկի աշխարհի առաջնությունների:
Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Որոշման պատճառը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի այն որոշումն է, ըստ որի կառույցը ռուս և բելառուս մարզիկներին թույլատրում է իրենց երկրի դրոշների ներքո մասնակցել աշխարհի առաջնությանը:
Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: