
Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ վշտակցություն հայտնելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար:
«Կսկիծով եմ հետևում աղետի պատճառած սոսկալի հետևանքներին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ օգնության ձեռք մեկնելու Սիրիայի ժողովրդին»,- նշված է ցավակցական նամակում:
Արամ Առաջինը իր աղոթքն է բարձրացրել առ Աստված՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, նրանց հոգիների լուսավորման: Աղոթքի մեջ հիշատակվել են նաև վիրավորները, որոնց Նորին Սրբությունը շուտափույթ ապաքինում է ցանկացել: Իր աղոթքներում Սիրիայի ժողովրդի համար էլ մխիթարություն է խնդրել: