ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ փետրվարի 8-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ:

«Ընտանիքի վերամիավորման նպատակով մեր միջնորդությամբ 17 անձ տեղափոխվել է Հայաստան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

ԿԽՄԿ միջնորդությամբ ընտանիքի վերամիավորման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվն այս պահի դրությամբ 58 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728