![](/banners/BeFunky-design.jpg)
Զելենսկին Մեծ Բրիտանիայում հանդիպել է Ռիշի Սունակի հետ, Զելենսկիին կընդունի նաև Բրիտանիայի թագավորը
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-287.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա նրա առաջին այցն է Մեծ Բրիտանիա:
Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ ժամանել է Դաունինգ Սթրիթ 10 (Մեծ Բրիտանիայի վարչապետերի պաշտոնական նստավայր): Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է Մեծ Բրիտանիային ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Ըստ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն Բրիտանիայի օգնությունն Ուկրաինային: Լրատվամիջոցը նշում է, որ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ կունենա բրիտանական խորհրդարանի առջև, ինչպես նաև կայցելի Բրիտանիայում վերապատրաստում անցնող ուկրաինացի այն զինվորականներին:
Պարբերականը տեղեկացնում է, որ Բուքինգհեմյան պալատում Ուկրաինայի նախագահին կընդունի նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս 3-րդը: