«Ճգնաժամ անվանելը չափազանց ուռճացված կլինի»․ Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ՝ չնայած որոշ հարցերում կան անհամաձայնություններ։

Միրզոյանը այս մասին ասաց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կա ճգնաժամ։

«Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև։ Կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ։ Կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում հրապարակային, այդ թվում՝ կապված ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։ Դրանք ճգնաժամ անվանելը, երևի, չափազանց ուռճացված կլինի։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր՝ շատ բազմաճյուղ օրակարգի հարցերը, բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա և բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չկա»,- նշեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս