Բաժիններ՝

Տեղացող առատ ձյան պատճառով Հայաստանում մի շարք ավտոճանապարհներ փակ են

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Միրաք, Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ բուք է։

Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս