Բաժիններ՝

Լեբրոն Ջեյմսը NBA-ում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստն է

«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստն է:

NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել է «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել է 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով` նա դարձել է NBA-ի պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը:

Ջեյմսը գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560:

Երբ Ջեյմսը գերազանցել է Ջաբարայի ռեկորդը, հանդիպումն ընդհատվել է փոքրիկ արարողությամբ, որտեղ նախկին ռեկորդակիրը անձամբ շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին, ինչպես նախ խորհրդանշական գնդակ է փոխանցել նրան:

Լեբրոն Ջեյմսը 38 տարեկան է, NBA-ի քառակի չեմպիոն է, կանոնավոր առաջնության լավագույն բասկետբոլիստ և եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի կազմում Ջեյմսը երկու անգամ դարձել է Օլիմպիական խաղեր չեմպիոն:

Տեսանյութեր

Լրահոս