
33-ամյա Ռազմիկ Ա.-ն հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության ԱՎՎ Ապարանի անձնագրային խմբի աշխատակիցները պարզել են, որ փետրվարի 6-ին անձնագրում վիզայի ժամկետի երկարացման համար դիմած 33-ամյա Ռազմիկ Ա.-ն 2020 թ. հոկտեմբերի 7-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Դինսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի: