Բաժիններ՝

Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» մրցանակին

Երիտասարդ օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» 1-ին մրցանակին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Հովհաննես Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտելով տեղի դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ օպերային երգիչ մասնագիտությամբ: Սովորել է պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի մասնագիտական դասարանում։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և դարձել դափնեկիր: Այժմ սովորում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728