Հայկական մի շարք ֆիլմեր ցուցադրվում են իտալական Sudestival փառատոնում
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:
Հայաստանի կինոգործիչների միությունը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակում փետրվարի 3-ին կայացել է նաև ռեժիսոր, միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» կինոնկարի պրեմիերան:
«Sudestival-ն անցկացվում է իտալական Բարի քաղաքում, որը հայտնի է իր կազմակերպված հայ համայնքով, Հայաստանի հետ բազմաթիվ ծրագրերի փոխգործակցությամբ, ինչպես նաև մեր ժողովրդի մեծ անհատի՝ ֆուտուրիստ բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան, ժամանակին Իտալիայի կողմից Նոբելյան մրցանակի ներկայացված, իր կյանքի մի մասը Իտալիայում և մասնավորապես Բարիում անցկացրած և Բարիում իր վախճանը գտած Հրանտ Նազարյանցի հիմնադրամի և նրա նվիրյալ ղեկավար Կառլո Կոպպոլայի գործունեությամբ ի շահ Հայաստանի և հայ մշակույթի տարածման: Հայ կինոյի օրերին անդրադարձել է նաև մեդիան»,-ասվում է Կինեմատոգրաֆիստների միությունը: