«Մեղադրողն այս գործը փրկելու ջանքեր է թափում, բայց այն փրկելու շանս չկա. մեռելածին է». Ամրամ Մակինյան
«Դիզելի գործով» այսօրվա դատական նիստից հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ իր կողմից դատարանին վկա Սևան Քոչարյանի վերաբերյալ ներկայացրած դատական ակտերն ապացույց ճանաչելու խիստ անհրաժեշտություն չի տեսնում:
«Դրանք հաստատված փաստեր են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Դատարանն իրավամբ նշեց, որ մենք կարող ենք այդ դատական ակտերի վրա հղումներ կատարել: Մեզ այս փուլում ավել բան պետք չէ»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ այն, որ դատախազն ընդդիմանում էր դրանց՝ որպես ապացույց ճանաչելուն, զուտ այս գործը փրկելու ջանք է:
«Ես հասկանում եմ, որ մեղադրողը փորձ է անում այս գործը փրկել, բայց այս գործը փրկելու տարբերակ չկա: Ի սկզբանե այն եղել է մեռելածին ու ոչ մի շանս չունի մեղադրական ակտով ավարտվելու»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



