Բաժիններ՝

Գերմանիան 17 մլրդ եվրո կհատկացնի հակահրթիռային պաշտպանության համակարգի ամրապնդման համար. Bloomberg

Գերմանիան պլանավորում Է շուրջ 17 միլիարդ եվրո հատկացնել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ուժեղացման համար:

«Գերմանիան բանակցություններ Է վարում պաշտպանական մի քանի ընկերությունների հետ բազմաշերտ հակահրթիռային վահան ստեղծելու համար, որը կարող է արժենալ մինչև 17 միլիարդ եվրո», – ասել է գործակալության աղբյուրը։

Ինչպես նշում են աղբյուրները, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը բանակցություններ է վարում Diehl Defense ընկերության հետ 2-ից 3 միլիարդ եվրո արժողությամբ մինչև ութ IRIS-T ՀՀՊ համակարգեր գնելու շուրջ։

Աղբյուրները հավելել են, որ ընդհանուր փաթեթի մեջ կմտնի նաև իսրայելական Arrow 3 ՀՀՊ համակարգը, որի համար Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հատկացնել 4 միլիարդ եվրո, ինչպես նաև ամերիկյան Patriot համակարգը, որի վրա Բեռլինը կարող է ծախսել շուրջ 10 միլիարդ եվրո։

Bloomberg-ը նշում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ հայտնել, սակայն հաստատել է, որ բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ Diehl-ի հետ IRIS-T համակարգերի ձեռքբերման շուրջ:

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Գերմանիան զարկ է տվել իր պաշտպանական արդյունաբերությանը՝ խթանելով կարևորագույն զենքի արտադրությունը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Շոլցը հայտարարեց Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) արդիականացման համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի և պաշտպանական տարեկան ծախսերի ավելացման մասին: Հիմնադրամը կօգտագործվի գործարքների ֆինանսավորման համար։-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս