Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին

ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի:

«Քննարկումներ եղել են: Եվ, որքանով ինձ հայտնի է՝ այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,-ասաց Ջուլհակյանը՝ վստահեցնելով, որ, եթե որոշում կայացվի, այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կտարածեն:Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իր անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու՝ Ջուլհակյանն ասաց՝ առաջին անգամ է լսում այդ մասին:

Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին, օրենսդրությամբ սահմանված կարգով, ՄԻՊ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականը կրկնել էր նաև հունվարի 24-ին:

Հունվարի 24-ին ԱԺ-ն ընդունել էր Գրիգորյանի հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728