«Չխանգարես ինձ». Բարսեղ Բեգլարյանը գոռաց դատախազի վրա
«Դիզելի գործով» այսօրվա դատական նիստի ժամանակ վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունն ավարտելուց հետո ելույթ ունեցավ գործով մեղադրող դատախազը: Վերջինս կարդաց «Կապիտալ ինվեսթ» ընկերության տնօրենի դիմումը ու միջնորդեց այն կցել գործին:
Դատախազի ելույթը վրդովեցրեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Սեդրակյանին, ով գոռաց դատախազի վրա՝ «Չխանգարես ինձ»: Նա դատավորին խնդրեց չընդհատել իրեն, ասաց, որ դատարանի նկատմամբ ունի հարգանք ու որևէ մեկի վիրավորելու միտում չունի:
«2019-ին է, չէ՞, գործը հարուցվել, բա մինչև 2023թ. ինչի՞ ընթացք չի տրվել: Եթե ես մեղավոր եմ, թող տանեն կախաղան բարձրացնեն: Ինչի՞ մինչև հիմա այդ գործը դատարան չի ուղարկվում: Բոլորը գիտեն, որ Արթուր Վարդանյանը եղել է Վանեցյանի քրոջ տղեն, և այն ժամանակ թե ինչ-ինչ հանգամանքներում են խոստացել այդ գործը կարել, երևի չի ստացվել»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



