Բաժիններ՝

Հավասարազոր խումբ է. Ռաֆայել Նազարյանը Եվրո-2025-ի ընտրական փուլի վիճակահանության մասին

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը.

«Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին: Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:

Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:

Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»,- ՀՖՖ լրատվական տված մեկնաբանությամբ ասել է մասնագետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հավաքականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս