Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 2-ի երեկոյան և 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 2-3-ը, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։