
«Երբ դու հաջողության ես հասնում, որոշ մարդիկ տխրում են». Իգուաինը՝ Իտալիայի ՆԳ նախարարին

«Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի խոսքերը: Վերջինս նշել էր, որ ուրախ է, որ Իգուաինը հեռացել է և հույս ունի, որ նա այլևս չի վերադառնա:
«Եթե ինչ-որ մեկը վատ բաներ է խոսում Ձեր մասին, ապա պետք է հպարտանալ դրանով: Դա նշանակում է, որ Ձեր կյանքը ավելի կարևոր է, քան մեկ ուրիշի կյանքը:
Երբ դու կենտրոնանում ես քո գործերի վրա և հաջողության ես հասնում, որոշ մարդիկ տխրում են: Ցանկանալով ստանալ Ձեր ունեցածը՝ նրանք սկսում են վատ բաներ ասել՝ գործելու կամ ինչ-որ բանի հասնելու փոխարեն»,- գրում է Իգուաինը Instagram-ում:
Սիրարփի Աղաբաբյան