Անրին սպառնացել է «Մոնակոյի» առաջատարներին և գնել է Ֆաբրեգասին՝ առանց զգուշացնելու
Հայտնի են դարձել Թիերի Անրիի՝ «Մոնակոյում» աշխատանքի մանրամասները:
France Football-ի տվյալներով՝ Անրին կարծել է, թե օգնում է ֆուտբոլիստներին, սակայն վերջիններս դժգոհ են եղել: Օրինակ՝ Անրին սովորեցրել է Ֆալկաոյին, թե ինչպես է պետք խնդրել գնդակը բացման ժամանակ: Սա ակումբի սեփականատիրոջ աղջկան՝ Դմիտրիա Ռիբոլովլովային է պատմել կոլումբիացի ֆուտբոլիստը:
Բացի այդ Անրին սպառնացել է հանդերձարանում լիդեր ֆուտբոլիստներին՝ Ֆալկաոյին, Գլիկին և այլն, որ կփոխարինի նրանց երիտասարդ ֆուտբոլիստներով:
Սեսկ Ֆաբրագասի հետ բանակցություններ վարել է Անրիի գործակալը՝ առանց ակումբի ղեկավար խորհրդին տեղեկացնելու: Ակումբի ղեկավարոթյունը մտադրված չի եղել ստորագրել Ֆաբրեգասին:
Աղբյուրը նշում է, որ ակումբը նախապես է իմացել, որ Անրին հեռանալու է, քանի որ Անրիի աշխատանքի ընթացքում արդեն քննարկել է Մարտինեսի վերադարձը:
Սիրարփի Աղաբաբյան