«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի մասին». Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ալիևի հետ

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ:

Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/armgovernment/videos/337716553622278/?t=2

Տեսանյութեր

Լրահոս