Փաշինյանը պլանավորում է Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիևի հետ. ՌԻԱ Նովոստի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Հայաստանի վարչապետն ասել է՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

Լինելու է արդյոք երկկողմ հանդիպում Ալիևի հետ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»։

Ավելի վաղ մամլո ասուլիսում պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասել էր «շատ շուտով»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն, իր հերթին, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է, որ լիարժեք բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև դեռևս չեն կայացել, սակայն արդեն տեղի են ունեցել մի շարք «օգտակար զրույցներ»:

Տեսանյութեր

Լրահոս