
Անհայտ անձը Varks.am-ի Քանաքեռ-Զեյթունի մասնաճյուղից դանակի սպառնալիքով 600 հազար դրամ է հափշտակել. shamshyan.com

Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կայքի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ 600 հազար դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: