Բաժիններ՝

Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ

Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ձերբակալվել է: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հունվարի 17֊-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան։ Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին ենթարկել վիճաբանության մասնակիցներին: Հունվարի 21֊-ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ ձերբակալվել է»,-նշել է Արևիկ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս