
Անատոլի Կարպովը մշտապես կապի մեջ է հայ գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Ռաֆայել Վահանյանի հետ

Շախմատի աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Անատոլի Կարպովը բարձր է գնահատում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունն ու ներդրումն այս մարզաձևում:
Այս մասին Կարպովն ասաց հունվարի 21-ին կազմակերպված տեսակամրջի ժամանակ լրագրողների և երիտասարդ շախմատիստների հետ հանդիպման ընթացքում:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ, մեծ գործ է կատարել Հայաստանում շախմատը զարգացնելու և մասսայականացնելու հարցում»,- նշեց շախմատիստը:
Անդրադառնալով ՀՇՖ-ի հետ իր շփմանը՝ Կարպովը շեշտեց, որ մշտապես կապի մեջ է իր ընկերներ, գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի և Սմբատ Լպուտյանի հետ:
Ռուս շախմատիստը նաև ընդգծեց, որ հենց Լպուտյանն է ներդրել շախմատային կրթության ծրագիրը և հիանալի արդյունքի հասել: