Ի՞նչ տեղեկություններ կան որդեգրած երեխաների օրգանների վաճառքի մասին
Նորընտիր Ազգային ժողովի առաջին հատուկ նիստերի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանի սկանդալային հայտարարությանը:
«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, և ես իմ գործունեության վերջին մի քանի ամիսներին փորձել եմ համառորեն էդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չի և շատ մոտ ա ամեն ինչ բացահայտվելուն, բայց այդպես էլ չեմ կարողացել վերջնարդյունք գրանցել»,- ասել էր Ա.Միրզոյանը՝ պնդելով, թե տեղի է ունենում երեխաների օրգանների վաճառք, բայց միաժամանակ նշելով, որ արդարադատության նախարարի հետ այցելել են ստուգելու, մինչ օրս որևէ դեպք չի բացահայտվել, եղածը գոհացուցիչ է:
Գևորգ Պետրոսյանն ԱԺ նիստում առաջարկեց խստացնել օպտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ երեխաների որդեգրումը` անգամ հասցնելով գրեթե անհնարինի։
168.am-ը Գ.Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություններ կան որդեգրած երեխաների օրգանների վաճառքի մասին:
«Դրանք ասեկոսեներ են, եթե ես հստակ տեղեկատվություն ունենայի, պարապ չէի մնա»,- ասաց Գ.Պետրոսյանը:
Ըստ նրա՝ տրամաբանական չէ, որ արտերկրում հարուստները գան ու հոգեկան հիվանդ երեխա որդեգրեն: Նա չի բացառում, որ այդ երեխաների օրգաններն օգտագործում են իրենց սեփական երեխաների առողջական խնդիրներին լուծում տալու համար:
Գ.Պետրոսյանը համաձայնեց, որ ստուգումներ իրականացնելը բարդ չէ, բայց նշեց, որ այժմ վերահսկողության մեխանիզմ չկա, դա պետք է ստեղծել ու շատ խստացնել որդեգրումները՝ հատկապես արտերկրացիների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում