
Ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հրաչյա Քոչար փողոցում

Հունվարի 20-ին՝ ժամը 00:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Է. Ս.), «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Ա.) և «Kia» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. տուժածներ չկան: