
Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող 4 անձանց

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում հունվարի 15-ին իրականացված առուգայցերի ժամանակ հայտնաբերվել են 4 քաղաքացիներ, որոնք Գյումրի քաղաքի տարբեր փողոցներում սիգի ապօրինի վաճառքով են զբաղվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերվել է 340 հատ, ընդհանուր 122.7 կգ կշռով ձուկ:
Փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Քննության շրջանակներում քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված ձկնատեսակը գնել է Գեղաքունիքի մարզից՝ վերավաճառելու նպատակով, իսկ մյուս 3 քաղաքացիները հայտնել են, որ ձկնատեսակը վերավաճառելու նպատակով գնել են Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքից՝ Գեղարքունիքի մարզի մի բնակչից: