Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին վթարի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 15-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1997 թ.), «Chevrolet Niva» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Թ.-ն (ծնված 1964 թ.), «ՎԱԶ-2121» և «Mitsubishi Pajero» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա. Վ.-ինը՝ ծանր, իսկ Մ. Թ.-ն հետազոտվելուց հետո դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: