Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են 42,3 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով բանկերից մեկի Եղեգնաձորում գործող մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42 մլն 316 հազար դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Նելլի Հարությունյանին ոստիկանները ներակայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին՝ հարցաքննության։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031