Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում:

Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն:

Ձերդ գերազանցություն,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները»,- ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս