Մարիա Գևորգյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում շախմատի առաջնությունում
Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան երկրորդ տուրի խաղերը:
Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գևորգյանը նորից հաղթեց այս տուրում ևս, ինչպես նախորդում: Նրա մրցակիցը Սուսաննա Գաբոյանն էր: Անսպասելի արդյունք գրանցվեց Կուրսովա-Գրիգորյան պարտիայում, որտեղ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովան պարտվեց: Հաղթանակ տոնեց նաև Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեցին Մկրտչյան-Հակոբյան, Խաչատրյան-Ղուկասյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը: 1,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը:
3-րդ տուրը կկայանա հունվարի 14-ին: