Բաժիններ՝

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Լոնդոնյան ակումբը պայքարում է մեդալների համար, իսկ «կարմիր սատանաները» ցանկանում են տեղ զբաղեցնել լավագույն քառյակում:

«Տոտենհեմ»

Լոնդոնյան ակումբը վերջին տարիներին պարբերաբար փորձում է ԱՊԼ-ում պայքարել թոփ-ակումբների հետ: Այս պահին լոնդոնյան ակումբը 3-րդն է մրցաշարային աղյուսակում և վաստակել է 48 միավոր: Պոչետինոյի սաները 2 միավոր զիջում են «Մանչեսթեր Սիթիին» և 6 միավոր՝ «Լիվերպուլին»: «Չելսին» գտնվում է 4-րդ հորիզոնականում՝ չորս միավոր հեռավորության վրա:

ԱՊԼ-ի վերջին տուրում Պոչետինոյի թիմը առանց խնդիրների հաղթեց «Քարդիֆ Սիթիին»՝ թիմի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Այս հաղթանակը լոնդոնյան ակումբի համար 6-րդն էր՝ վերջին 7 տուրերում: Այս ժամանակահատվածում միակ պարտությունը «Տոտենհեմը» անսպասելիորեն կրել է տանը: Լոնդոնցիները պարտվել են «Վուլվերհեմթոնին»՝ 1:3 հաշվով:

Լոնդոնցիներն այս խաղին կմասնակցեն հետևյալ կազմով՝ Լյորիս, Տրիպյեր, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Բեն Դևիս, Ուինքս, Սիսոկո, Էրիքսեն, Ալի, Սոն, Քեյն:

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Կարմիր սատանաները» գլխավոր մարզչի փոփոխությունից հետո, կարծես, վերակենդանացան: Դրան շատ նպաստեց հարմար օրացույցը: Համեմատաբար հեշտ խաղերի արդյունքում մանչեսթերցիները վերականգնեցին իրենց վստահությունը: Սակայն, առաջիկայում մանչեսթերցիներին սպասվում է շատ ծանր գրաֆիկ: Առաջինը հենց «Տոտենհեմի» հետ խաղն է:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարողացավ հաղթել վերջին չորս խաղերում անընդմեջ՝ այս ժամանակահատվածում ընդամենը երեք գոլ բաց թողնելով:

Սուլշերի սաները կարողացան հաղթել «Քարդիֆ Սիթիին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1), «Բորնմութին» (4:1) և «Նյուքասլին» (2:0): Թիմը ոչ մարտունակ կազմով կարողացավ հաղթել նաև Անգլիայի գավաթում «Ռեդինգին» (2:0):

Մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ կրճատել միավորների տարբերությունը «Արսենալից» 3 միավորով, իսկ «Չելսիից»՝ 6 միավորով:
Այս խաղին չի մասնակցի Էրիկ Բային՝ որակազրկման պատճառով:

Սուլշերը այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Ջոնս, Շոու, Մատիչ, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Ռեշֆորդ, Մարսիալ:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Տոտենհեմը» ԱՊԼ-ի վերջին 25 խաղերում չի խաղացել ոչ-ոքի՝ տոնելով 19 հաղթանակ

• «Տոտենհեմը» ԱՊԼ-ում սեփական հարկի տակ անցկացված վերջին 5 խաղերից հաղթել է 4-ում

• «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 5 պաշտոնական խաղում անընդմեջ

• «Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդին» տանը չի պարտվել 6 խաղ անընդմեջ՝ 3 հաղթանակ և 3 ոչ-ոքի

• Առաջին շրջանում լոնդոնյան ակումբը հաղթեց մանչեսթերցիներին՝ 3:0 հաշվով

Երկու թիմերն էլ հիմա վստահ են խաղում հատկապես հարձակման գծում, այնպես որ հանդիպումը խոստանում է շատ դինամիկ և հետաքրքիր լինել: Մրցակիցները դժվար թե հրաժարվեն իրենց սիրելի մարտավարությունից: Եթե մեկ ամիս առաջ կարող էինք ասել, որ ֆավորտը լոնդոնցիներն են, ապա հիմա այս երկու թիմերը հավասար խաղ են ցուցադրում և երկուսն էլ կարող են հաղթել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս