
«Բարսելոնան» ցանկանում է ստորագրել 29-ամյա հարձակվողի Չինաստանից

«Բարսելոնան» մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում ստորագրել հարձակվողի:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Օդիոն Իգալոյի տարբերակը, ով խաղում է Չինաստանում:
29-ամյա հարձակվողը նախկինում հանդես էր գալիս անգլիական «Ուոթֆորդի» կազմում, իսկ 2017 թվականի հունվարին 17.1 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Չինաստան:
Կատալոնացիները ցանկանում են վարձակալել նիգերիացի ֆուտբոլիստին կես տարով: Իգալոյից բացի, ում ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի շարք ակումբներ, կատալոնական ակումբը դիտարկում է նաև 5-6 այլ տարբերակ:
Իգալոն նախորդ մրցաշրջանի 28 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: Նա 2-րդն էր Չինաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում:
Նա նաև փորձառություն ունի Իսպանիայի առաջնությունում` 2011 թվականից մինչև 2014 թվականը, նա խաղացել է «Գրանադայի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան