
Որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը. Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»: