Բաժիններ՝

Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների զավակների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ` Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզի` հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ:

Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031