Բաժիններ՝

Լիլիթ Մակունցը՝ Արամի 23-ի շենքի փլուզման մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով:

Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և ըստ էության այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031