
Սրճարանում վիճաբանության ժամանակ ապակյա բաժակով հարվածել է աչքին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 23 ամյա երիտասարդի: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն `2016 թվականի հուլիսի 9-ին, Սևան քաղաքի սրճարաններից մեկում, 1995 թվականին ծնված երիտասադրը վեճի է բռնվել նույն քաղաքի՝ 1988 թվականի ծնված բնակչի հետ և ապակյա բաժակով դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու աջ աչքի շրջանին, պատճառելով առողջության համար ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: