
«Մի անհանգստացեք, Նևիլն ինձ խստորեն կքննադատի: Ես հանդերձարանում 11 տարի նստել եմ նրա կողքին». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կարծում է, որ նախկինում թիմակիցներ լինելու փաստը նրան չի փրկի Գարի Նևիլի քննադատությունից, ով այժմ որպես մարզական փորձագետ աշխատում է Sky Sports-ում:
«Մի անհանգստացեք, Գարին ինձ խստորեն կքննադատի: Ես հանդերձարանում 11 տարի նստել եմ նրա կողքին: Նա կողքիս էր, այնպես որ: Դե, դուք գիտեք Գարիին: Նրան վճարում են կարծիք հայտնելու համար: Իհարկե նա կբարձրաձայնի այն: Ես չեմ տարբերվում մարզիչներից, որոնք թիմը դաշտ են դուրս բերում: Դա պատասխանատվություն է: Բայց ես չեմ խաղում նրանց համար: Իմ աշխատանքն այն է, որ ֆուտբոլիստները հաճույք ստանան»,- Սուլշերին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը