Բաժիններ՝

Նեյմարը հաճախ զանգահարում է «Բարսելոնայի» ղեկավարությանը

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դեռևս ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը: Կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Նեյմարը հաճախ զանգահարում է «Բարսելոնայի» ղեկավարությանը:

«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխումը դժվար կլինի իրականացնել: Այս տարվա ամռանը գնման հնարավորությունները չեն լինի, իսկ 2020 թվականին դա կարժենա 160 մլն եվրո՝ առանց բոնուսների:

Ակումբը հասկանում է, որ Նեյմարը ուժեղ կապ ունի քաղաքի և թիմի հետ, նա պահպանում է հարաբերությունները խաղացողների հետ և այցելում է թիմին ամեն ագամ, երբ մեկնում է Իսպանիա:

Նեյմարի տեղափոխության քիչ հավանական տարբերակներից մեկն այն է, որ Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ: Ֆրնասիական ակումբը ցանկանում է իր թիմը համալրել ֆրանսիացի ֆուտբոլիստներով:

Ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի ամիս առաջ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը, հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:

«Բարսելոնայի» ղեկավարությունը, սակայն, չի շտապում վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: Նեյմարին փոխարինելու համար կատալոնացիները գնել են Կոուտինիոյին և Դեմբելեին: Եթե «կապտանռնագույնները» ցանկանան վերադարձնել Նեյմարին, ապա պետք է վճարեն 222 միլիոն եվրո և ավելին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս