Բաժիններ՝

Փաշինյանը մեծագույն խնդիր է համարում միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության ոլորտում մեծագույն խնդիր է համարում միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը: Այդ մասին Փաշինյանը նշել է Արտաքին գործերի նախարարությունում՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել:

Հաջորդ խնդիրը՝ Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է մեր երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար և սրանում իհարկե մեր դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս