Բաժիններ՝

Երիտասարդները մեծ ներուժ ունեն. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով գավաթի խաղարկությանը մասնակցում էին մեծ ներուժ ունեցող մարզիկներ:

«Քանի որ մենք Հայաստանի առաջնություն արդեն անցկացրել էին, այս մրցաշարը կոչվում է Հայաստանի գավաթի խաղարկություն: Հաջորդ տարին շատ ծանրաբեռնված է լինելու մեզ համար, այդ իսկ պատճառով մրցաշարն անցկացնում ենք հիմա: Ընդհանուր առմամբ երիտասարդներից գոհ եմ տեսնում եմ մեծ ներուժով մարզիկներ են: Լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ նորմալ կստացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Ջուլֆակայանի խոսքով` մասնակիցներից քանակը` 72 մարզիկ, քիչ է, քանի որ 18 տարեկանից բոլորը մեկնում են զինծառայության, որտեղից էլ շատ մարզիկներ հետ չեն գալիս:

Հունահռոմեական ոճի ըմբծամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը ձգվեց միայն մեկ օր: Իսկ դեկտեմբերի 26-ին կկայանա ազատ ոճի ըմբշամարտի գավաթի խաղարկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31