Բաժիններ՝

Անհայտ անձն օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել 26-ամյա քաղաքացու դեմքին. shamshyan.com

Դեկտեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31