«Արսենալ»-«Տոտենհեմ». հյուսիսլոնդոնյան դերբիին ընդառաջ
«Արսենալ»-«Տոտենհեմ» դիմակայությունը միշտ հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում՝ անկախ մրցաշարից: Այս անգամ մրցակիցները կհանդիպեն Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում:
«Արսենալ»
Լոնդոնյան թիմի 22 խաղերից բաղկացած անպարտելիության շարքը ընդհատված է: Ունայի Էմերիի սաները մրցակցի հարկի տակ չկարողացան հաղթել «Սաութհեմփթոնին»: Մրցակցին հաղթել չօգնեցին անգամ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 2 գոլերը: Ըստ Ունայի Էմերիի՝ այս պարտությունը կապված է շատ խիտ և ծանրաբեռնված գրաֆիկի հետ: Ըստ մարզչի՝ նման գրաֆիկը ազդում է ֆուտբոլիստների թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական վիճակի վրա:
Հատկանշական է, որ 22 անպարտելի խաղերում լոնդոնցիները միայն 5 անգամ են հանդիպումն ավարտել ոչ-ոքի: Մյուս դեպքերում գրանցվել են բավականին համոզիչ հաղթանակներ:
Լոնդոնյան ակումբը հաջող է հանդես գալիս և՛ Պրեմիեր լիգայում և՛ Եվրոպա լիգայում: «Արսենալը» բավականին հեշտ և առանց խնդիրների անցավ Եվրոպա լիգայի խմբային փուլը: Լոնդոնցիները որոշ խնդիրներ ունեցան միայն «Սպորտինգի» հետ խաղերում (1:0, 0:0): «Վորսկլային» Մխիթարյանն ու ընկերները երկու անգամ հաղթեցին՝ 4:2 և 3:0 հաշիվներով, իսկ «Ղարաբաղին» մրցակցի հարկի տակ պարտության մատնեցին 3:0 հաշվով, սեփական հարկի տակ հաղթեցին նվազագույն հաշվով:
Ունայի Էմերիի սաները վերջին հանդիպումներում ոչ-ոքի են խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2), «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1) և «Վուլվերհեմփթոնի» (1:1) հետ:
Լիգայի գավաթում նախորդ տարվա եզրափակչի մասնակիցները ևս վատ հանդես չեն գալիս: Այս մրցաշարի նախորդ փուլերում Էմերիի սաները շրջանցել են «Բրեթֆորդին» (3:1) և «Բլեքփուլին» (2:1):
«Արսենալը» այս խաղում հանդես է գալու հետևյալ մեկնարկային կազմով՝ Պետեր Չեխ, Մայթլենդ-Նայլս, Սոկրատիս Պապաստատապուլով, Գրանիտ Ջակա, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Մատեո Գենդուզի, Հենրիխ Մխիթարյան, Աարոն Ռեմսի, Իվոբի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ:
«Տոտենհեմ»
«Տոտենհեմի» համար Պրեմիեր լիգայի վերջին տուրերը նույնպես դժվար էին: Սեփական հարկի տակ լոնդոնյան այս ակումբը հանդիպեց «Բերնլիի» հետ և միայն ավելացրած ժամանակում կարողացավ հաղթանակ տոնել:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները անպարտելի են 4 խաղ անընդմեջ, որոնցից 3-ում հաղթել են: Ընդհանուր առմամբ, «Տոտենհեմը» վերջին 11 խաղերում պարտություն է կրել միայն մեկ անգամ: Ի դեպ, «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պարտվել է հենց «Արսենալին»՝ 2:4 հաշվով:
Լիգայի գվաթի այս մրցաշրջանում «Տոտենհեմը» պայքարից դուրս է թողել «Ուոթֆորդին»: Այս խաղն ավարտվել է ՝ 2: 2 հաշվով, լոնդոնցիները հաջորդ փուլ են հասել միայն 11 մետրանոց հարվածաշարից հետո: «Տոտենհեմը» հաղթանակ է տոնել նաև «Վեստ Հեմի» նկատմամբ (3:1):
«Տոտենհեմի» մեկնարկային կազմը այս խաղի համար՝ Գազանիգա, Տրիպյե, Ալդերվեյրելդ, Դևիս, Ռոուս, Ուինքս, Սիսոկո, Քրիստիան Էրիկսեն, Դելե, Լուկաս, Սոն:
Հանդիպման մեկնարկը քիչ անց՝ 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան